ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ»․ Երիցյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն իր ելույթում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հայտարարեց. «Օրակարգի հարցերից մեկը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ինչպես գիտեք, իշխող խմբավորումն օրակարգում է ներառել իմ՝ որպես ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը: Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու հրատապությունը, բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ. այդ նախագծով դա անել հնարավոր չէ: Նշված կեղծ հիմքերից մեկը հետևյալն է՝ Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագանու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում հինգ նիստերից չորսին, իսկ հիմա ուշադիր. հայտարարում եմ, որ այս պնդումը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը: Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու օրակարգում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի՝ որպես ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...