ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, թե՝ սխալմունք. Սուքիասյանն՝ ԱԱԾ փոխտնօրենին
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք:
Սիմոնյանն արձագանքեց, որ ԱԱԾ-ն է հանդիսանում գաղտնիություն ապահովող մարմինը:
«Կոնկրետ դեպքերով իրավակիրառողը կգնահատի, թե վարչական իրավախախտումը կատարվել է դիտավորությամբ, թե անզգուշությամբ՝ կապված կոնկրետ արարքի իրավախախտման բնույթից և վտանգավորության աստիճանից, դա կատարողի անձին անհատականացնող տվյալներից ելնելով՝ հարաբերական որոշակի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատասխանատվությունն անհատականացնող տույժի տեսակ կկիրառվի»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Նախագծի նպատակը տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների նվազեցումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...