Բաքուն կրկին հիշատակել է ՀՀ սահմանադրությունը՝ որպես «խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ»
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել են ՀՀ սահմանադրությանը։
Այդ երկրի ԱԳՆ-ից կրկին նշել են իբր «խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է»։
«Դա ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների իբր առկայության մասին պնդումներին, ապա մեկ անգամ ևս նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռ և հավասարություն հաստատելու փորձը ոչ մի արդյունք չի տա»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Այդ երկրի ԱԳՆ-ից նշել են, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ իբր Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան․ «Միանգամայն անհիմն է նաև այն, որ հայկական կողմը, խաղաղության պայմանագրի նախագծում նշելով այն դրույթը, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել սեփական ներքին օրենսդրությունը՝ կապված խաղաղության պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու հետ, հայտարարում է այդ երկրի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջների անվնասության մասին։ Մենք վերահաստատում ենք հանրահայտ փաստը, որ ոչ մի միջազգային համաձայնագիր չի կարող գերակայություն ունենալ Սահմանադրության նկատմամբ։ Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի շրջանակներում, ապա մենք ցանկանում ենք հիշեցնել, որ վարչապետի ներկայացրած երկիրը կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
14 անօդաչու թռչող սարք է խոցվել. կա զոհ և վիրավորներ. ինչ իրավիճակ է Մոսկվայում
Գիշերը ՀՕՊ-ը 14 անօդաչու թռչող սարք է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային թաղամասերում,...
Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան...