Արևմուտքի կողմից Իսրայելին զենքի ապօրինի մատակարարումները թաքցնելու համար` Իրանին են մեղադրում. Իրանի ԱԳՆ խոսնակ
Ռուսաստանին և մի շարք այլ երկրներին իբր իրանական սպառազինության փոխանցման մասին հաղորդագրությունները սուտ են, դրանք կոչված են թաքցնելու Արևմուտքի կողմից Իսրայելին զենքի ապօրինի մատակարարումները, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ X-ի իր էջում։
Սեպտեմբերի 2-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանը մոտ ժամանակներս բալիստիկ հրթիռներ կտեղափոխի Մոսկվա: Ըստ աղբյուրի՝ ՌԴ-ն, իբր, պատրաստվում էր այդ արկերն օգտագործել Ուկրաինայում ռազմական գործողություններ վարելու համար։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուշադրություն էր հրավիրել, որ նման տեղեկությունները «միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը»։ Ընդ որում, Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ լուրերի ֆոնին հետ է կանչել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արևմտյան երկրները մտադիր են պատժել Իրանին՝ իբր Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
14 անօդաչու թռչող սարք է խոցվել. կա զոհ և վիրավորներ. ինչ իրավիճակ է Մոսկվայում
Գիշերը ՀՕՊ-ը 14 անօդաչու թռչող սարք է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային թաղամասերում,...
Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան...