Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է․ Սիմոնյան
Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին և ԲՐԻԿՍ գագաթնաժողովին բխում է Հայաստանի շահերից։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է, քանի որ ԱՊՀ–ի հիմքերից մեկը հանդիսանում է Ալմա–Աթայի հռչակագիրը, որով այսօր ՀՀ–ն իր բոլոր բանակցային ուղղություններում աշխատանք է տանում։
«Մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բանակցային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված։ Դա նաև անվտանգային առումով շատ կարևոր է»,–ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի որոշմանը՝ Սիմոնյանը պարզաբանեց, որ տնտեսական առումով ՀՀ–ն կարևոր կապեր ունի և չպետք է տարածաշրջանից դուրս մնա։
Նա ընդգծեց, որ տարբեր պատժամիջոցների տակ տարբեր երկրներ ձգտում են տարբեր ճանապարհներ փնտրել տնտեսական հոսքերը տեղափոխելու համար։
«Այո, Հայաստանն իր շահերից ելնելով պետք է մասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին»,–ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Հայաստանը մասնակցելու է նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այն կանցկացվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...