Բարնիեի նշանակումը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում կարող է սպառնալիք դառնալ Ուկրաինայի համար
Նախկին եվրահանձնակատար Միշել Բարնիեի նշանակումը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում հուշում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել համաձայնության գալ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության հետ, գրում է ամերիկյան Responsible Statecraft ամսագիրը։
Ինչպես գրում է Responsible Statecraft-ը, Մակրոնի որոշումը կարող է սպառնալ երկրին աճող «անկարգություններով», ինչը «կխաթարի Ուկրաինային աջակցությունը»։ «Ձախերի հետ գործ ունենալուց Մակրոնի հրաժարումը հուշում է, որ նա նախ ստիպված է եղել համաձայնության գալ իր ... վատագույն թշնամու՝ Մարին Լը Պենի հետ»։
Responsible Statecraft–ը համարում է, որ Բարնիեն կախվածության մեջ է ընկել «Ազգային միավորում»–ից, առանց որի աջակցության վարչապետին ձախից անվստահության քվե է սպասվում։ Արդյունքում Լը Պենը, ով դեմ է Կիևի ակտիվ աջակցությանը, հնարավորություն ունի սեփական պայմանները դնել Ֆրանսիայի իշխանություններին, գրում է հրատարակությունը:
Ընդգծվում է նաև, որ ժողովրդականություն չվայելող խորհրդարանական կուսակցությունից՝ հանրապետականներից վարչապետի նշանակումը կխաթարի ֆրանսիացիների վստահությունը Մակրոնի և նոր կաբինետի բոլոր որոշումների նկատմամբ, այդ թվում՝ աջակցությունն Ուկրաինային։
«Կիևին տրվող օգնությունը կարող է դառնալ վարչապետ նշանակելու Ֆրանսիայի նախագահի որոշման առաջին զոհը»,- ասվում է հոդվածում։
Հիշեցնենք, որ ձախակողմյան կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, համաձայնության եկավ վարչապետի միասնական թեկնածուի շուրջ, սակայն Մակրոնը խորհրդակցություններից հետո մերժեց Լյուսի Կաստեի թեկնածությունը։ Մակրոնը Ֆրանսիայի կառավարության նոր ղեկավար է նշանակել Միշել Բարնիեին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...