Զանգվածային խափանումներ` X սոցիալական ցանցում
Այսօր` օրվա երկրորդ կեսից հետո X (Twitter) սոցիալական ցանցում զանգվածային խափանում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Downdetector կայքից։
Օգտատերերն ամբողջ աշխարհում սկսել են հայտնել խնդիրների մասին Երևանի ժամանակով 18։17-ի սահմաններում, գագաթնակետը գրանցվել է 18:30-ին, որից հետո սոցիալական ցանցում խնդիրների մասին հաղորդումները սկսել են նվազել: Ժամը 19:00-ից հետո նման հաղորդագրությունները զգալիորեն նվազել են։
Սոցցանցի հետ կապված խնդիրների մասին հաղորդումների 52%-ը վերաբերել է հավելվածի աշխատանքին, 46%-ը՝ կայքին։ Օգտատերերի 2%-ը համակարգ մուտք գործելու հետ կապված խնդիրներ է ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամեն...
Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ. ԶԼՄ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հորդառատ անձրևի հետևանքով, ինչպես նաև դիտահորերի չգործել...
Առնվազն 15 զոհ կա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սաստիկ ջրհեղեղների հետևանքով
Առնվազն 15 մարդ, վերջին տվյալներով, դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սաստիկ ջրհեղեղների զոհ։ Այս մասին հայտնու...
Android-ը և Google-ը կարող են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում
Android-ը և Google-ը կարող են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ան...