Լատվիայի իշխանությունները որոշել են արգելել բելառուսական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը երկիր
Լատվիայի Սեյմն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է երկրում բելառուսական պետհամարանիշներով ավտոմեքենաների ներկայությունը։ Նախաձեռնությանը անհետաձգելի կարգավիճակ է տրվել, ուստի այն կքննարկվի ոչ թե երեք, այլ երկու ընթերցմամբ, հայտնել է Delfi-ն։
Եթե օրենքն ընդունվի, Բելառուսում գրանցված տրանսպորտային միջոցները պետք է մինչև հոկտեմբերի 31-ը վերագրանցվեն կամ հեռացվեն Լատվիայից, հակառակ դեպքում ավտոմեքենան կառգրավվի։ Նոյեմբերից բելառուսական պետհամարանիշներով ավտոմեքենաները կարող են մեկ անգամ երկիր մուտք գործել տարանցման նպատակով՝ վարորդի անունից նախապես համապատասխան առցանց դիմում ներկայացնելու պայմանով։
Արգելքը չի վերաբերվի Լատվիայում հարազատներին այցած սահմանափակ շարժունակություն ունեցող վարորդների, ինչպես նաև «անվտանգությանն առնչվող առանձնահատուկ դեպքերին»:
2024 թվականի հուլիսի կեսին Լատվիայի իշխանություններն արգելեցին Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը երկիր։ Բացառություն է արվել միայն դեսպանատան և հյուպատոսության աշխատակիցների, ինչպես նաև պատվիրակությունների անդամների կարիքներին ծառայող օգտագործվող ավտոմեքենաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը ԵՄ` Պուտինի ձերբակալելու մասին որոշման փաստաթղթից
Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (...