Երևանի փոխքաղաքապետը դավեր է նյութում քաղաքապետի դեմ. «Ժողովուրդ»
«Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են:
Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երեւանի քաղաքապետ դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հասկանալու համար՝ ճիշտ են այն տեղեկությունները, որ նա դավեր է նյութում թիմի ներսում, որպեսզի դառնա քաղաքապետ,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որեւէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել եւս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը եւ գործելաոճը չէ»:
Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը, սակայն ՔՊ թիմի գործելաոճն այլ բան է փաստում։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...
Փաշինյանի հույսերը չեն արդարացվել. վարչապետը հանդիպել է օլիմպիականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչնե...
«Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մի...
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը` 3 օր անց
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շո...