Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը` 3 օր անց
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Այլ երկրների հետ ԵՄ փորձի համաձայն՝ նման բանակցությունները կտևեն մի քանի տարի։
Հուլիսին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...
Փաշինյանի հույսերը չեն արդարացվել. վարչապետը հանդիպել է օլիմպիականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչնե...
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է. Իրանը դեմ է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլ...
«Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մի...