Թրամփը խոստացել է «փրկել» Tiktok-ը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է «փրկել» TikTok-ը և ապահովել ամերիկացիների մուտքն այս սոցիալական ցանց, եթե իրեն հաջողվի հաղթել ընտրություններում։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social էջում։
«Ես դիմում եմ բոլորին, ովքեր ցանկանում են TikTok-ը պահել ԱՄՆ-ում։ Եթե սիրում եք այս հարթակը, քվեարկեք Թրամփի օգտին: Եթե դուք չեք մտածում TikTok-ի կամ մեր երկրի անվտանգության մասին, կարող եք աջակցել մարքսիստներին, ովքեր կկործանեն մեր ազգը»,- ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ իր հակառակորդները մտադիր են արգելել TikTok-ն ԱՄՆ-ում։ Թրամփը հիշեցրել է, որ ինքը դարձել է «մեծ աստղ» այս հարթակում, որտեղ իր օգտահաշիվն ունի գրեթե 11 միլիոն հետևորդ։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...
Փաշինյանի հույսերը չեն արդարացվել. վարչապետը հանդիպել է օլիմպիականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչնե...
«Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մի...
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը` 3 օր անց
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շո...