ՀՀ-ն մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Ի՞նչ ձեւաչափով է լինելու այդ մասնակցությունը` նա չնշեց, ասելով, որ կտեղեկացնեն։
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով։
Մնացական Սաֆարյանը հայտնեց նաև՝ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էին ներկայացրել Թուրքիան և Ադրբեջանը։
BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը․ Փաշինյան
Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող փաթեթի մեջ ներառված որոշման...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացե...
ՀՀ կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հայաստանի կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։ Օգ...