ՀՀ կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հայաստանի կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»,– նշված է Հայաստանի կառավարության այսօր հրապարակած փաստաթղթում։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
Նշենք` ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և հանձնաժողովները միմյանց են փոխանցել համատեղ աշխատանքի կանոնակարգի նախագծերը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Որոշումը կայացված է, և մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը․ Փաշինյան
Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չզեկուցվող փաթեթի մեջ ներառված որոշման...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...