Այդ գործընթացի շրջանակում ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է որոշակի միջոցներ․ Միլլեր
Վրաստանի կառավարությունը շարունակում է շարժվել շատ տագնապալի ուղղությամբ, որը երկիրը հեռացնում է եվրատլանտյան հետագծից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների համակողմանի վերանայման գործընթացը շարունակվում է։
«Վրաստանի կառավարությունը շարունակում է շարժվել շատ տագնապալի ուղղությամբ, որը երկիրը հեռացնում է եվրատլանտյան հետագծից, որը, ինչպես գիտենք, շատ է ցանկանում վրաց ժողովուրդը։ Մենք անհանգստացած ենք այդ օրենսդրության կիրառմամբ այն կազմակերպությունների հանդեպ, որոնք գրանցվել են կամավոր, ներառյալ կրիտիկականորեն կարեւոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ անկախ ԶԼՄ-ները։
Ընթանում է երկու երկրների միջեւ հարաբերությունների համակողմանի վերանայման գործընթաց, եւ այդ գործընթացի շրջանակում ԱՄՆ-ը արդեն ձեռնարկել է որոշակի միջոցներ։ Մենք մտցրել ենք վիզային սահմանափակումներ տասնյակ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամների համար, ներառյալ «Վրացական երազանք» կուսակցության անդամները, խորհրդարանականները, իրավապահ մարմինների աշխատակիցները եւ այլ մասնավոր անձինք։ Մենք դադարեցրել ենք 95 մլն դոլարի օգնությունը, որից ուղիղ օգտվում էր Վրաստանի կառավարությունը։ Այժմ վերանայման գործընթացի երկրորդ մասն է սկսվել, բայց ես չեմ պատրաստվում խոսել հաջորդ քայլերի մասին»,- ասել է Միլլերը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացե...
ՀՀ կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հայաստանի կառավարությունը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը։Օգո...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...