Որքան գումար է ծախսվել պետական բյուջեից Փաշինյանի՝ Սևանի շուրջ իրականացրած երկօրյան հեծանվային արշավին. Civilnet.
Որքան գումար է ծախսվել պետական բյուջեից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանի շուրջ իրականացրած երկօրյան հեծանվային արշավին: Civilnet.am-ն ուսումնասիրել է միջոցառման անցկացման համար կնքված երկու պայմանագրերը: Ինչպես նշվում է, օգոստոսի 24-ին եւ 25-ին հեծանվային երկօրյա արշավ է կազմակերպվել Սեւանա լճի շուրջ:
Լրատվամիջոցը պարզել է, որ արշավի մասնակիցների երկօրյա սննդի, նախաճաշերի, ճաշերի եւ ընթրիքի համար վճարել են հարկատուները: Ավելին մենք վճարել ենք նաեւ վրանների, բիոզուգարանների, 10-ը հեծանիվի վարձույթի, 200 շապիկի, 100 ուսապարկի տրամադրման եւ մի շարք այլ ծառայությունների համար:
Այս նպատակով վարչապետի աշխատակազմը ըստ պետական գնումների կայքի կնքել է 2 պայմանագիր:
Դրանցից մեկը կնքվել է «Էլյա Ավագյան» ԱՁ-ի հետ օգոստոսի 23-ին: 100 անձի համար երկու օր նախաճաշ, ճաշ եւ 1 ընթրիք ձեռք բերելու համար վճարվել է շուրջ 5 մլն դրամ կամ 12,8 հազար դոլար։ Ինչ վերաբերում է վրանների, հեծանիվների եւ այլ իրերի վարձույթին, ապա այդ մասով պայմանագիր է կնքվել Լիգիա Վարդանյան ԱՁ-ի հետ: Պայմանագրի գումարը 9,6 մլն դրամ է կամ 24 հազար 500 դոլար: Երկու անհատ ձեռներեցների հետ պայմանագրերը կնքվել են հրատապ, մեկ անձ ընթացակարգով:
Հարկատուների՝ գրպանից փոխանցված հարկերի հաշվին առնվազն 37 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։ Առնվազն, քանի որ հայտնի չէ ինչ միջոցներից են օրինակ գնվել Փաշինյանի հեծանիվը, ինչքան գումար է հատկացվել վարչապետի սոցկայքի էջում հրապարակված տեսանյութերի պատրաստմանը կամ ինչ այլ ծախսեր են արվել, որոնք արտացոլված չեն պետական գնումների կայքում, փոխանցում է Սիվիլնեթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հայտարարածի, այլև դրա հետևանքների համար. Զախարովա
Պարբերաբար կարդում եմ պաշտոնական Երևանի հայտարարությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությունները․ ճեպազրույ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Զանգեզուրի միջանցք ստեղծելու ՌԴ ցանկությունը «մեջքից հարված է». Իրանցի պատգամավոր
Իրանական դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ի պաշտպանություն Զանգեզուրի միջանցք...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...