Մոսկվայի օդանավայականում ձեռնաշղթաներով Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ են պահվում
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների են ձեռնաշղթաներով պահում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ արտաքսված Ադրբեջանի 21 քաղաքացիներ երեկվանից պահվում են օդանավակայանում, նրանց սնունդ կամ ջուր չեն տալիս, թույլ չեն տալիս գնալ զուգարան, ռուս իրավապահներն էլ վիրավորում ու էլեկտրաշոկով հարվածում են վրդովմունք հայտնողներին։ ՌԴ-ում Ադրբեջանի դեսապանատնից հայտնել են, որ հյուպատոս Ռամին Սելիմխանովը տեղեկությունը ստանալուց հետո անմիջապես գնացել է օդանավակայան՝ տեղում իրավիճակը պարզելու։
Պարզվել է, որ 21 արտաքսվածներից միայն չորսն են Ադրբեջանի քաղաքացիներ և ենթակա են արտաքսման՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Համաձայն Ռուսաստանի գործող օրենսդրության՝ արտաքսման սպասողներին պահանջվում է ձեռնաշղթաներով պահել հասարակական վայրերում։ Ադրբեջանի քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և սպասում են հաջորդ չվերթին՝ Բաքու թռչելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանող...