Մասկը կարող է կորցնել բիզնեսը երկրներից մեկում
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին պատկանող Starlink ընկերությունը կարող է զրկվել Բրազիլիայում գործունեություն ծավալելու թույլտվությունից, եթե գործարարը չկատարի X սոցիալական ցանցն արգելափակելու պահանջները։ Այս մասին հայտնում է G1-ը՝ հղում անելով Հեռահաղորդակցության ազգային գործակալության նախագահ Կառլոս Բայգորրին։
«Սա համապատասխանում է վարչական վարույթի մասին օրենքին։ Հնարավոր պատժամիջոցները նախատեսված են հեռահաղորդակցության ընդհանուր օրենքով՝ սկսած նախազգուշացումից, տուգանքից, ապա արտոնագրի չեղարկումից»,- ասել է Բայգորրին։
Գործակալության նախագահը հավելել է, որ Starlink-ը կարող է կորցնել երկրում գործելու հնարավորությունը, եթե երկրի կառավարությունը հետ վերցնի արտոնագիրը։
Օգոստոսի 17-ին X սոցիալական ցանցը հայտարարեց Բրազիլիայում իր գործունեությունը հրատապ դադարեցնելու մասին։ Այս որոշումը երկրի իշխանությունների կողմից գրաքննության հարցերի շուրջ Գերագույն դատարանի դատավորների հետ կոնֆլիկտի արդյունք էր։
Օգոստոսի 29-ին Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրի դե Մորաիսը ծանուցագիր էր ուղարկել Մասկին, որով կարգադրում էր 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում X սոցցանցի նոր օրինական ներկայացուցիչ նշանակել։ Սակայն ձեռնարկատերը հրաժարվել էր կատարել այս պահանջը։
Օգոստոսի 30-ին Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել անհապաղ դադարեցնել սոցիալական ցանցի գործունեությունը երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...
Yandex-ի մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում
Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:Նրանցից մի քանիսին այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է. ավագանու անդամն ահազանգում է
Ապրի քաղաքապետարանը: Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է։ Այս մասին ֆեյսբուքյա...
Սկանդալ. Մայրենիի դասագրքում «այրվում է» Հայոց եռագույնը
Տարբեր սոցիալական ցանցերում օգտատերերը շրջանառում են «Մայրենի 3-րդ» դասագրքի կազմի վերջին էջը, որում կարծես թե Հայաստանի...