ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Մասնավորապես՝
* արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը,
* հատակների, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մասնիկների թափվելուց, բորբոսի առաջացումից,
*սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
* կաթնամթերքի փաթեթավորումը չի կատարվել արտադրանքի անվտանգությունն ապահովող պայմաններում,
* վերամշակման համար իրացվող հում կաթը, հում յուղազերծված կաթը, հում սերուցքը չեն ունեցել ապրանքաուղեկից փաստաթղթեր,
*արտադրական շինությում պահվել են սննդամթերքի արտադրության համար չնախատեսված նյութեր, վերանորոգման պարագաներ,
* արտադրական գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,
* սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող երկու աշխատակցի մոտ բացակայել են սանիտարական գրքույկները, նրանք ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,
*սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: Այս մասին ահղորդում է ՍԱՏՄ-ն:





Նմանատիպ հոդվածներ
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...
Yandex-ի մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում
Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:Նրանցից մի քանիսին այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է. ավագանու անդամն ահազանգում է
Ապրի քաղաքապետարանը: Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է։ Այս մասին ֆեյսբուքյա...
«Փոշին շնչելու համար չէ». Երբ մաքրության ընկերությունը թմրամոլություն է քարոզում
«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում զայրույթի ալիք է բարձրացրել բնակարանների մաքրության ծառայություններ մատուցող «33 կաթիլ»...