Բեյրութի դատարանի վճռով ձերբակալվել է Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը. Reuters
Լիբանանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն երեքշաբթի ձերբակալվել է մայրաքաղաք Բեյրութում դատական նիստից հետո, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դատական աղբյուրը։
Սալամեն մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների, դրանց թվում՝ փողերի լվացման, յուրացման և ապօրինի հարստացման մեջ: Նա հերքում է բոլոր օրինախախտումները:
Դատական աղբյուրը հայտնել է, որ Սալամեն ձերբակալվել է Լիբանանի Արդարադատության պալատում՝ եկամուտների բրոքերային ծառայություններ առաջարկող Optimum Invest լիբանանյան ընկերության և կենտրոնական բանկի միջև գործարքների դատական մասին լսումներից հետո:
Ըստ գործակալության աղբյուրի՝ Optimum-ը Լիբանանի Կենտրոնական բանկի հետ պայմանավորվել է լիբանանյան ֆունտ ստեռլինգով գանձապետական պարտատոմսերի և ավանդային վկայագրերի առքուվաճառքի շուրջ։
Ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ֆինանսական աուդիտը Լիբանանի կենտրոնական բանկի և ընկերության կնքած գործարքներում «օրինախախտման կամ անօրինականության ապացույցներ չի գտել»:
73-ամյա Սալամեն 30 տարի եղել է Լիբանանի կենտրոնական բանկի կառավարիչը՝ մինչև 2023 թվականի հուլիսը:
Ֆրանսիան և Գերմանիան Ռիադ Սալամեին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալելու կարգադրություններ են տվել:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական...
Մոսկվայի օդանավայականում ձեռնաշղթաներով Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ են պահվում
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ադրբեջանի մի խումբ...