Թրամփին դատապարտել են գերեզմանատանը լուսանկարվելու համար
Ռազմական գործողությունների ժամանակ ընկած ամերիկացի զինվորականների ազգային գերեզմանատուն այցի պատճառով Թրամփը հայտնվել է քննադատության թիրախում։ Հարիսը դատապարտել է Թրամփի այցը՝ այն անվանելով «քաղաքական հնարք»: Մյուս կողմից՝ ի պաշտպանություն հանրապետական գործչի հանդես են եկել զոհվածների հարազատները
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը քննադատել է Դոնալդ Թրամփին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատուն այցի ժամանակ լուսանկարվելու համար: ԱՄՆ դաշնային օրենքով և Պենտագոնի արարողակարգով խստիվ արգելվում է գերեզմանատան այն հատվածում, ուր այցելել է հանրապետական գործիչը, քաղաքական գործունեության հետ կապված միջոցառում անցկացնել։ Արդյունքում՝ Թրամփի այցի ընթացքում անգամ վիճաբանություն է տեղի ունցել գերեզմանատան աշխատակցի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...