Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...
Yandex-ի մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում
Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:Նրանցից մի քանիսին այս պահի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է. ավագանու անդամն ահազանգում է
Ապրի քաղաքապետարանը: Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է։ Այս մասին ֆեյսբուքյա...
Հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպ...