Տնտեսություն Կարևոր

Էկոնոմիկայի նախարարը հայկական կոնյակի հետ կապված խնդիրների մասին

Mariam Z. 1 րոպե 186 դիտում
Էկոնոմիկայի նախարարը հայկական կոնյակի հետ կապված խնդիրների մասին

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ խնդիր չեն բարձրաձայնել։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։


«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, բայց մեր ռուսաստանցի գործընկերները կոնյակի սպիրտի մասին որևէ բան չեն ասել։ Ինձ չի ասվել որևէ խնդրի մասին»,-ընդգծեց Պապոյանը։


«Հայաստանից պետք է արտահանվի իրապես կոնյակ և կոնյակի սպիրտ։ Իմ օրակարգում այն շատ կարևոր դերակատարում ունի։ Ես անելու եմ ամեն-ինչ, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանից դուրս եկող սպիրտը բացարձակապես խաղողի հումք ունի։ Սա Հայաստանի բրենդի և հայկական կոնյակի բրենդի հարց է»,-ասաց Պապոյանը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250