Ինչ իրավիճակ է Լարսում. մանրամասներ
Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին մեծ հերթեր չկան. այս պահին 114 բեռնատար է սպասում։ Դրանցից 35–ը հայկական են։
Անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Օգոստոսի սկզբից անցակետ տանող ճանապարհին բազմաթիվ կիլոմետրերով հերթեր են գոյացել, բեռնատարների թիվը գերազանցել է 5 հազարը, որից 30%-ը հայկական բեռնատարներ են եղել։
Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Նմանատիպ հոդվածներ
Հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է. ավագանու անդամն ահազանգում է
Ապրի քաղաքապետարանը: Մետրոյի միակ անցակետում, որտեղ ժետոնով է լինում անցնել, հսկայական հերթ է։ Այս մասին ֆեյսբուքյա...
Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է բացահայտվել. ՆԳՆ զգուշացնում է
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:Քաղաքային հեռախոսահամարներին անհայ...
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...