Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում ամռան վերջին օրվա` օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպ...
Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է բացահայտվել. ՆԳՆ զգուշացնում է
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:Քաղաքային հեռախոսահամարներին անհայ...
Զանգահարում են ծնողներին ներկայանում` որպես դպրոցի աշխատակից. ԿԳՄՍՆ-ը զգուշացնում է
Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ, ՀՀ կրթության, գիտության, մշա...
Yandex-ի մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում
Կառավարության դիմաց Yandex-ի մի խումբ վարորդներ են հավաքվել, բողոքում են 1,5-2 տոկոս տուրքից:Նրանցից մի քանիսին այս պահի...