Հասարակություն
Ուկրաինան պատրաստ է գազը Եվրոպա տեղափոխել Ադրբեջանից, Ղազախստանից կամ այլ երկրից
Gohar Vardanyan
«Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ուկրաինան պատրաստ է գազը Եվրոպա տեղափոխել Ադրբեջանից, Ղազախստանից կամ որևէ այլ երկրից, բայց ոչ Ռուսաստանից։
Այս մասին YouTube-ի «News Live» ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Եթե Եվրոպայի որևիցե երկիր անհրաժեշտ համարի ստանալ ղազախական գազ, ադրբեջանական կամ այլ գազ, մենք պատրաստ ենք այն փոխադրելու», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական գազի տարանցման համաձանագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Gohar Vardanyan
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Gohar Vardanyan
Պավել Դուրովը կգտնվի դատական վերահսկողության ներքո և կվճարի գրավ՝ 5 միլիոն եվրոյի չափով. Փարիզի դատախազություն
Gohar Vardanyan
Սյունիքի մարզային գրադարանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ
Gohar Vardanyan