Ո՞ր երկրում է հնարավոր X սոցիալական ցանցի արգելափակումը
Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը ծանուցագիր է ուղարկել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ հանձնարարելով 24 ժամվա ընթացքում նշանակել X ընկերության նոր օրինական ներկայացուցիչ Բրազիլիայում: Ինչպես նշվում է դատարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հակառակ դեպքում սոցցանցի գործունեությունը հանրապետությունում կդադարեցվի:
«Ծանուցագիրն ուղարկվել է սոցիալական ցանցում Դաշնային գերագույն դատարանի պաշտոնական էջում հրապարակելու միջոցով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բոլոր հանցագործությունները, որոնք վերագրվում են Մասկին, կապված են «արդարադատության խոչընդոտման, հանցավոր կազմակերպման և հանցագործության հրահրման հետ»:
X սոցիալական ցանցը վերջերս հայտարարեց, որ փակում է Բրազիլիայում իր ներկայացուցչության աշխատանքը: Վարչակազմը բացատրել է, որ նման որոշում է կայացվել գերագույն դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի պատճառով, որը երկրում ընկերության ներկայացուցչին ձերբակալելու «գաղտնի հրաման» է տվել: Ընկերությունում հստակեցրել են, որ սոցցանցը կշարունակի հասանելի մնալ Բրազիլիայում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կանցկացվի Սահմանադրական հանրաքվեն
Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027թ. այս մասին հայտնել է արդարադատո...
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...
ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash
Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազ...
27 տարին լրացած քանի քաղաքացի է գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
27 տարին լրացած ՀՀ 38 քաղաքացի 532,5 մլն դրամ գումարի դիմաց ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել են...