Իրաքում թուրքական ԱԹՍ է խոցվել․ ԶԼՄ
Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հյուսիսում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Քիրքուք քաղաքի երկնքում։ Այս մասին հաղորդել է Shafaq News լրատվական հարթակը։
Ինչպես նշել է տարածաշրջանի անվտանգության ուժերում լրատվամիջոցի աղբյուրը՝ թուրքական անօդաչուն Իրաքի օդային տարածություն է անցել հարևան Սուլեյմանիա նահանգի կողմից։ Հենց անօդաչուն մտել է խոցման գոտի, այն հարված է ստացել իրաքցի զինվորականների կողմից։ Սարքը հայտնաբերվել է առավոտյան։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Իրաքի անվտանգության ուժերն ապամոնտաժել են ԱԹՍ-ի խոցման վայրում հայտնաբերված հրթիռը։ Ըստ ոստիկանության աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել խիտ բնակեցված հատվածում և կարող էր շատ ավելի աղետալի հետևանքներ ունենալ, եթե պայթեր։
Հավելենք, որ Թուրքական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Իրավիճակը բարդ է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել...
Զելենսկին հայտնել է «չափազանց բարդ իրավիճակի» մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ «չափազանց բարդ իրավիճակի» մասին:&nbs...
Ուկրաինան գնդակոծել է ՌԴ քաղաքներից մեկը
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին...