«Համալիրից» ու «Դվինից» մերժում ստանալուց հետո մնաց «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ Արցախի օրվա` սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երեւանում անհնարին է` բոլորը մերժել են, եւ ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը, որտեղ մոտ 1400 մարդ են հրավիրել: Արցախի անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված այս մասշտաբային միջոցառմամբ փորձելու են ցույց տալ, որ Արցախի էջը փակված չէ։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենից` Կարեն Ղազարյանից էին մերժում ստացել, ապա՝ «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ռուսաստանից Հայաստան ժամանած Արտակ Թովմասյանից:
Միջոցառման կազմակերպիչներն Արցախին նվիրված կարճամետրաժ ֆիլմ են նկարել, ելույթներ նախապատրաստել։ Հրավիրված են Արցախի բոլոր պատգամավորները, նախագահը, կառավարության անդամները: Արցախի անունից ելույթի խոսքով հանդես կգան ԱԺ եւ ԱՀ նախագահները։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Փաշինյանը Մյուռոնօրհնեքի, Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու հրավեր չի ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնությ...
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մեկնաբանել է՝ իր հնարավոր հեռացման մասին լուրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրվա...