ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մեկնաբանել է՝ իր հնարավոր հեռացման մասին լուրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել:
Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, եւ նոր պրոբլեմ է դարձել նրանց համար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»:
Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը՝ գործընթացները մեկը մյուսից զանազանելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
«Համալիրից» ու «Դվինից» մերժում ստանալուց հետո մնաց «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ Արցախի օրվա` սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երեւանում անհնարին է` բոլորը...
Փաշինյանը Մյուռոնօրհնեքի, Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու հրավեր չի ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնությ...