«Հաջորդ շաբաթ ինձ կտեսնեք Զոպորոժիեի ԱԷԿ-ում». Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Զապորոժիեի ատոմակայան։
«Հաջորդ շաբաթ ինձ կտեսնեք Զոպորոժիեի ԱԷԿ-ում»,- ասել է նա CNBC հեռուստաալիքի հարցազրույցում։
«Մենք առաջ ենք շարժվում ԱԷՄԳ-ի շրջանակում, փնտրում հնարավոր համագործակցության ձեւաչափեր երկու կողմերի, ինչպես նաեւ միջազգային հանրության համար»,- նշել է նա գալիք այցի համատեքստում։
Գրոսին հավելել է, որ գործակալությունն իր աշխատանքը կատարում է որպես «անկախ» կազմակերպություն։
Հիշեցնենք օգոստոսի 27-ին Գրոսին Կուրչատովում էր՝ ուսումնասիրելու համար Կուրսկի ԱԷԿ-ը։ Այցի ընթացքում նա տեսել է դրոնների հարվածների հետքեր եւ անօդաչուների մնացորդներ։ Ավելի ուշ գործակալության ղեկավարը իրավիճակն անվանել է լուրջ եւ կոչ արել թույլ չտալ, որ միջուկային վթար տեղի ունենա։ Գրոսիի խոսքով՝ ցանկացած ԱԷԿ- դեմ գրոհներն անթույլատրելի են։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում...