Հասարակություն

Վիճաբանություն՝ հարևանների միջև․ գործի է դրվել գազային ատրճանակ ․ ՆԳՆ

Վիճաբանություն՝ հարևանների միջև․ գործի է դրվել գազային ատրճանակ ․ ՆԳՆ
Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա…

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։


Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել: 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ: 


Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:


Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250