ՑԱԽԱԼ-ի և պաղեստինյան խմբավորումների միջև մարտեր են ընթացել
Գիշերը Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգային մարտեր են ընթացել ՑԱԽԱԼ-ի և պաղեստինյան խմբավորումների միջև։
ՑԱԽԱԼ-ը լայնածավալ գործողություն է սկսել արևմտյան ափի հյուսիսում: Իսրայելական լրատվամիջոցները հայտարարում են այս ներխուժումը, որը, ինչպես հաղորդվում է, ներառում է հազարավոր զինվորներ և կտևի մի քանի օր, որպես «2002 թվականից ի վեր օկուպացված Արևմտյան ափին ամենամեծ ռազմական գործողություն»:
Yedioth Ahronoth-ը հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ը նախատեսում է տարհանել մի շարք բնակելի թաղամասեր՝ դիմադրությունը «կարգավորելու» համար:
Հաղորդվում է, որ հարյուրավոր իսրայելցի զինծառայողներ են մասնակցում Հորդանան գետի արևմտյան ափին իրականացվող գործողություններին: Իսրայելցի զինվորականները լայնածավալ գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին ՝ հետախուզվող անձանց ձերբակալելու և ահաբեկչական ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով: Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրոհել են փախստականների երեք ճամբարներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Նուր Շամսի շրջանում ահաբեկիչների օպերատիվ կենտրոնին ՝ ոչնչացնելով 5 զինյալի: Իր հերթին, քաթարական Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել Է Հորդանան գետի արևմտյան ափին իրականացված գործողության ընթացքում իսրայելական բանակի հարվածների հետևանքով յոթ զոհի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Պակիստանի բանակը հայտնել է 25 ահшբեկիչների ոչնչացման մասին
Պակիստանի բանակը ոչնչացրել է առնվազն 25 ահաբեկչի՝ Հայբեր-Պահթունհվա նահանգի Հայբեր շրջանում գտնվող Տիրահ հովտում հակաահա...
Կուրսկի ատոմակայանի զննության համար Գրոսին ժամանել է Կուրչատով
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է ՌԴ Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում...
Իրավիճակը բարդ է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել...