Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը
Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը:
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»- լրատվամիջոցներին հայտնել են ՔԿԾ-ից։
Հիշեցնենք, որ 25 տարի առաջ «Հոկտեմբերի 27»-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:
Նշենք, որ «հոկտեմբերի 27»-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:
Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...
ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash
Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազ...
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվա...
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպե...