«Մեր կարծիքով՝ տուգանքի չափը բավականին ցածր է և անհրաժեշտ է այն ավելացնել»․ Ավետիսյան
Երևանի քաղաքապետարանը քննարկում է կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու հետևանքով տուգանքների չափի բարձրացման հարցը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը համոզմունք է հայտնեց, որ տուգանքի չափը պետք է համադրելի լինի կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումների իրականացման ծախսերի հետ։
Նրա տեղեկատվությամբ՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետը հանձնարարել է մշակել կարգ շինարարական օբյեկտներում պաշտպանիչ ցանցերի կահավորման վերաբերյալ։ Մյուս հանձնարարականի համաձայն էլ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը տուգանքի չափերի փոփոխության վերաբերյալ համապատասխան աշխատանքներ է իրականացնում։
«Մեր կարծիքով՝ տուգանքի չափը բավականին ցածր է և անհրաժեշտ է այն ավելացնել, որպեսզի համադրելի լինի ծախսերի հետ, որոնք շինարարը պետք է իրականացնի՝ օդի որակի մոնիթորինգի սարքերը տեղադրելու կամ ցանցապատում իրականացնելու հետ կապված։ Չստացվի այնպես, որ իրենք, զուտ ծախսերին նայելով, որոշեն, որ տուգանքն ավելի քիչ է, և ավելի ձեռնտու է մի քանի անգամ տուգանվելը, քան համապատասխան միջոցառումները իրականացնելն ու արտանետումները նվազեցնելը»,-պարզաբանել է Ավետիսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը կուսումնասիրի միջազգային փորձը և կհամադրի տուգանքի չափերն ու այդ ծախսերը՝ ավելի խելամիտ տուգանքի չափ որոշելու համար, որից հետո քաղաքապետարանը կնախաձեռնի օրենքի մեջ համապատասխան փոփոխության գործընթաց։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...
ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash
Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազ...
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվա...
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպե...