Լեհաստանը հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինային ՄիԳ-29-երի փոխանցման որոշում կընդունի
Լեհաստանն Ուկրաինային իր ՄիԳ-29 կործանիչների փոխանցման մասին որոշում կընդունի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ստանա այնտեղ գնված 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռները։ Այս մասին PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։
«ՄիԳ-29-երի վերաբերյալ հնարավոր որոշում կարելի կլինի կայացնել այն բանից հետո, երբ Լեհաստանի ռազմաօդային ուժերն ուժեղացվեն նոր ինքնաթիռներով, օրինակ՝ ԱՄՆ-ում պատվիրված F-35 կործանիչներով, - ասել է նա:
Այդ դեպքում մենք որոշում կկայացնենք»։Կոսինյակ Կամիշը նաև նշել է, որ Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել «այն ամենն, ինչ կարող էր փոխանցել»։Ապրիլին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ լեհական ՄիԳ-29-երի հնարավոր փոխանցումն Ուկրաինային «չի կարող տեղի ունենալ՝ ի վնաս Լեհաստանի անվտանգության»։
Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է 32 F-35 Lightning II 5-րդ սերնդի կործանիչներ։ Առաջին ինքնաթիռը լեհ զինվորականներին է հանձնվել օգոստոսի 27-ին, սակայն կործանիչը կմնա ԱՄՆ-ում և այնտեղ կօգտագործվի լեհ օդաչուների ուսուցման համար։ Ակնկալվում է, որ F-35-երը Լեհաստանում կհայտնվեն միայն 2026 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մար...
Ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ» . Քոհեն
Ուկրաինան մտադիր է որոշ ժամանակով պահել Կուրսկի շրջանի այն տարածքները, որոնք օգոստոսի սկզբին սկսված ռազմական գործողությա...
ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակն ազատագրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախո...
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի վրա. վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կասետային զինամթերքով հարձակվում է...