Ե՞րբ սպասել 2024 թվականի ամենամեծ գերլուսնին
Այս տարվա ամենամեծ գերլուսինը կդիտվի հոկտեմբերի 17-ին։ Այս օրը Լուսինը կհասնի իր ամբողջական փուլին՝ գտնվելով Երկրից նվազագույն հեռավորության վրա, հայտնում է Մոսկվայի պլանետարիումը։
Ըստ պլանետարիումի՝ հոկտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:47-ին (Երևանի ժամանակով 04:47-ին) Լուսինը Երկրին կմոտենա 357172 կմ, ինչը 2024 թվականի ամենամոտ հեռավորությունն է։ Լիալուսնի փուլը կսկսվի Մոսկվայի ժամանակով 14:28-ին (Երևանի ժամանակով 15:28-ին):
Դրանից մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, երկնքում տեսանելի կլինի 2024 թվականի երկրորդ ամենամեծ լիալուսինը, թեև այս օրը Լուսինը Երկրից ավելի հեռու կլինի հոկտեմբերի գերլուսինից:
Գերլուսին ասելով հասկանում ենք, որ լիալուսինը գտնվում է Երկրից նվազագույն հեռավորության վրա: Այս պահին Լուսինը 14%-ով ավելի մեծ է թվում, քան երբ այն գտնվում է իր ուղեծրի ամենահեռավոր կետում:
Նախորդ գերլուսինը դիտվել է օգոստոսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ակադեմիական քաղաքի նախագծից
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Շուրջ 44 հազա...
Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է բացահայտվել. ՆԳՆ զգուշացնում է
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:Քաղաքային հեռախոսահամարներին անհայ...
Հոսաքազրկումների համար կփոխհատուցվե՞ն արդյոք Երևանի կենտրոնի բաժանորդները․ ՀԷՑ-ի պատասխանը
«Երևան-1» ՀԷԿ-ի վթարը ֆորս-մաժոր համարելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի էլեկտրական...
Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՄՆ-ի Բրիստոլի...