Ավստրալիայում թույլատրել են անտեսել գործատուի զանգերը ոչ աշխատանքային ժամերին
Ավստրալիայում օգոստոսի 26-ից ուժի մեջ է մտել օրենքը, որը քաղաքացիների շրջանում հայտնի է որպես «անջատման իրավունք»։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նոր օրենքը ողջ երկրում քաղաքացիներին թույլատրում է աշխատանքային օրվա ավարտից հետո չընդունել զանգեր և անտեսել իրենց վերադասի հաղորդագրությունները՝ չվախենալով գործատուի կողմից պատժից։ Օրենքն ընդունվել է աշխատողների անձնական կյանքի իրավունքը պաշտպանելու համար:
Ավելի վաղ անցկացված հետազոտությունը ցույց էր տվել, որ ավստրալացիները տարեկան աշխատում են միջինը 281 ժամ արտաժամյա աշխատանք՝ առանց հավելյալ վարձատրության: Նման կանոնները գործում են ավելի քան 20 երկրներում, հիմնականում՝ Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։
Ինչպես նշում է BBC-ն, օրենքը գործատուին չի արգելում կապ հաստատել աշխատակիցների հետ ոչ աշխատանքային ժամերին, սակայն այն աշխատողին իրավունք է տալիս չպատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։
Եթե ղեկավարության և աշխատակցի միջև որևէ վեճ ծագի նոր կանոնների շուրջ, նրանք նախ պետք է փորձեն լուծել տարաձայնությունը, եթե լուծում չգտնվի, Ավստրալիայի արդար աշխատանքի հանձնաժողովը (FWC) կարող է միջամտել: Հանձնաժողովը կարող է պաշտոնապես կարգադրել գործատուին դադարեցնել կապը աշխատողի հետ նրա աշխատանքային օրվա ավարտից հետո: Իսկ եթե աշխատակցի՝ աշխատանքից հետո շփվելուց հրաժարվելը համարվում է «անհիմն», պարտավորեցնել նրան պատասխանել զանգերին և հաղորդագրություններին։ Նշվում է, որ կարգադրությունը չկատարելը կարող է հանգեցնել մինչև 19,000 ավստրալական դոլարի (ավելի քան 12,000 ԱՄՆ դոլար) տուգանքի՝ աշխատակցի համար և մինչև 94,000 ավստրալական դոլարի (ավելի քան 63,000 ԱՄՆ դոլար) ընկերության համար։
«Օրենքը թույլ կտա աշխատողներին հրաժարվել աշխատանքային ժամերից դուրս ղեկավարության հետ անհարկի շփումից և ապահովել աշխատանքի և կյանքի ավելի լավ հավասարակշռություն», - ասվում է Ավստրալիայի արհմիությունների խորհուրդում:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան
Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի։ArmLur.am-ը կապ է հաստատել Արթուր Ալեքսանյ...
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում փոփոխություններ կլինեն
2024/2025 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որոշ փոփոխություններ կլինեն։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշ...
Գոռ Խաչատրյան / Գոհար Հարությունյան զույգը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի առաջնության չեմպիոններ։ Այս մասին հ...
Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների արագ շախմատի չեմպիոն
Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ՀՀ Շախմատի ֆեդեր...