Ուժայինների կողմից Վոլգոգրադի թիվ 19 գաղութի գրոհը տևել է կես ժամ և ավարտվել արմատականների ոչնչացմամբ
ՌԴ ուժայինները գրոհ են իրականացրել Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի վրա:
Ռուսական տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ կրակոցներից վիրավորվել է երեք արմատական, մեկը՝ ձեռքի հատվածում: Հրաման կա ողջ վերցնել, որպեսզի իրավապահներին հաջողվի ամբողջությամբ բացահայտել հանցագործությունը:

Հիշեցնենք, որ Վոլգոգրադի բանտը գրաված զինյալները պահանջել էին պատանդների փոխանակում:
Նրանք նոր տեսահոլովակ էին հրապարակել, որտեղ նշել են, որ 2 միլիոն դոլար ու ուղղաթիռ չեն խնդրել։ Արմատականներն նաեւ հայտնել են, որ իրենք «վրեժ են լուծում» Կրոկուսի վրա հարձակված ահաբեկիչների համար:
Ավելի վաղ նշվել էր, որ կժամանի Վոլգոգրադի մզկիթի մոլլան՝ արմատականների եւ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության միջեւ բանակցությունների համար։ Սակայն վերջինս կոչ է արել ոչնչացնել այդ արարածներին:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վոլգոգրադի թիվ 19 գաղութի գորհը, որն իրականացրել են հատուկ ջոկատայինները, տևել է կես ժամ և ավարտվել արմատականների ոչնչացմամբ։ Բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
Գործողության ընթացքում Տաջիկստանից 23-ամյա Ռուստամչոն Նավրուզին փորձել է պայթեցնել իրեն՝ օգտագործելով «մահապարտ բաճկոն», սակայն համակարգը չի աշխատել։

Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...
Արարատ լեռն իջնելուց հետո է ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել. մանրամասներ՝ Թուրքիայից ուղղաթիռով ՀՀ տեղափոխված ուղևորի մասին
«Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղա...