ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, Ղ,), «Opel» (վարորդ՝ Հ․ Մ․), «Isuzu» (վարորդ՝ Ռ․ Ա․), «Toyota» (վարորդ՝ Հ․ Ս․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Isuzu» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ին (ծնված 2010 թ․) և Ռ․ Կ․-ին (ծնված 2012թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն որտեղ բժիշկները Ս. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ․ Կ․-ինը՝ բավարար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «...
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...
Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչ...
Ուժայինների կողմից Վոլգոգրադի թիվ 19 գաղութի գրոհը տևել է կես ժամ և ավարտվել արմատականների ոչնչացմամբ
ՌԴ ուժայինները գրոհ են իրականացրել Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի վրա:Ռուսական տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝...