Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Զառա Նազարյանը։
Նկատենք, որ մոտ 10 օր առաջ կիրճը հեղեղվել էր կեղտաջրերով, քանի որ վթարվել էին կոյուղու խողովակները։ Օրերս լրատվամիջոցը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ կեղտաջրերը շարունակում են լցվել գետը։
Հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ վերանորոգման ընթացքում երկրորդ վթարն է տեղի ունեցել՝ պատճառաբանելով խողովակների շատ հին լինելը։
«Վեոլիա ջուր» ընկերությունից վստահեցրեցին, որ երկրորդ վթարի հետևանքներն այսօր՝ օգոստոսի 23-ին կամ մինչև վաղը կվերացվեն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...
Ուժայինների կողմից Վոլգոգրադի թիվ 19 գաղութի գրոհը տևել է կես ժամ և ավարտվել արմատականների ոչնչացմամբ
ՌԴ ուժայինները գրոհ են իրականացրել Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի վրա:Ռուսական տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝...
Արարատ լեռն իջնելուց հետո է ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել. մանրամասներ՝ Թուրքիայից ուղղաթիռով ՀՀ տեղափոխված ուղևորի մասին
«Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղա...