Արարատ լեռն իջնելուց հետո է ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել. մանրամասներ՝ Թուրքիայից ուղղաթիռով ՀՀ տեղափոխված ուղևորի մասին
«Մեր գործընկեր Gevorg Kalloshyan-ի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան»։
Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մանրամասներ է հայտնել զգացողությունը վատացած և օդային ճանապարհով Թուրքիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:
«Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։
Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան»,- գրել է նա։
Վերջինս նկատել է, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքել է և որևէ խնդիր չի առաջացրել օդային միջանցք տրամադրելու հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...
Ուժայինների կողմից Վոլգոգրադի թիվ 19 գաղութի գրոհը տևել է կես ժամ և ավարտվել արմատականների ոչնչացմամբ
ՌԴ ուժայինները գրոհ են իրականացրել Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի վրա:Ռուսական տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝...