Որոշ մարզերում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում օգոստոսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 20–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել. նոր մանրամասներ
Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը մանրամասներ է հայտնել «Արևմտյան Նեղոս» անվանմամբ ներ հիվանդության...
ՌԴ-ում տասնյակ միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթա...
ՀՈԱԿ-ը հորդորում է փակել փողոցահայաց պատուհանները
Օգոստոսի 20-ին՝ ժամը 23:00-03։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման...
Ի՞նչ փուլում են Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծային աշխատանքները
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը Երևանի քաղաքապետարանի գո...