Հասարակություն

Ավտոմեքենայում գտել են «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատար Լևոն Գևորգյանի դին. մանրամասներ

Gohar Vardanyan 1,499 դիտում
Ավտոմեքենայում գտել են «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատար Լևոն Գևորգյանի դին. մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը:


Երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ» հանգստյան գոտի, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։


Ոստիկաններն ու քննիչները «Suzuki» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանի դին։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Ըստ նախնական տեղեկությունների՝ Լ․ Գևորգյանը հանկարծամահ է եղել։


Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


Աղբյուրի տեղեկություննեորվ՝ մահացածը «Ազգային լեգիոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մարտական հրամանատարն էր և ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր պատերազմներին և հարգանք է վայելել ոչ միայն հարազատների, ընկերների, այլ նաև իրեն ճանաչողների շրջանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250