Հասարակություն

Առողջապահական շատ հիմնարկների շենքեր Տավուշում վատթար վիճակում են. լրագրող

Gohar Vardanyan 109 դիտում
Առողջապահական շատ հիմնարկների շենքեր Տավուշում վատթար վիճակում են. լրագրող

Առողջապահական շատ հիմնարկների շենքերը վատթար վիճակում են, սակայն չեն նորոգում, նորերը չեն կառուցում, ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։



Լրագրողը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է ուղարկել` մարզի պետական առողջապահական հիմնարկներից քանի՞սն ունեն վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք։


Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաև նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման և նորի կառուցման կարիք ունեն հետևյալ բուժհիմնարկները և նրանց կազմում գործող բուժակա-մանկաբարձական կետերը.1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ - նորի կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։ 2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի – նոր շենքի կառուցման կարիք։ 3)Իջևանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ- հիմնանորոգման կարիք։ 6) Սևքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի և Սարիգյուղի ԲՄԿ-ներ - հիմնանորոգման կարիք 7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքը կառուցում և Ջուջևանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք: 9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 11)Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 12)Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք: 13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք»:


Մարզպետ Ղալումյանին նոր հարցում է ուղարկել՝ Տավուշի մարզում ներկայումս առողջապահական քանի՞ հիմնարկությունների շենքեր են կառուցվում, նորոգվում, յուրաքանչյուր դեպքում որքա՞ն է աշխատանքների ֆինանսավորման չափը:


Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետարանի պատվիրակությամբ ներկա պահին նորոգվող, կառուցվող առողջապահական կազմակերպություններ չկան»։


«Պետբյուջեի փողերը փոխանակ ուղղվեն բուժհիմնարկների շենքերի նորոգմանը, հատկացվում են մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման նպատակով։ 2024թ․ հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգևավճար»,- գրել է լրագրողը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250