Փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ տանող ճանապարհները
Ալավերդիի համայնքապետարանը հաղորդում է․
«Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը։
Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին:
Հրատապ առաջացած կարիքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։
Տրամադրվում է նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հեռախոսահամարները`
Ախթալա բնակավայր, Սևակ Սարգսյան -098-53-54-49
Քարկոփ, Հերմինե Պետրոսյան – 077-81-86-47
Շամլուղ, Գագիկ Սարուխանյան – 091-50-30-60
Մեծ Այրում, Լևոն Զաքարյան – 077-81-88-37
Ճոճկան, Արա Սիրադեղյան – 093-05-09-94
Հայցում ենք բնակիչնեի ներողամտությունը և խնդրում լինել համբերատար»։