ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերուում ռուս կնոջ դաժան սպանության և անդամահատման գործով ուկրաինացի տղամարդ է ձերբակալվել
Պերուում ռուս կնոջ դաժան սպանության կասկածանքով ուկրաինացու են ձերբակալել։ Այս մասին հայտարարել է հանրապետության Գերագույն դատարանը։
Իվան Կուզմինի գործով նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Նրա նկատմամբ կարող են իննամսյա խափանման միջոց կիրառել։ Դատարանի աշխատակիցների խոսքով՝ նախնական նիստը հետաձգվել է կալանավորի վատառողջ լինելու պատճառով։
Պերուական El Comercio թերթը, վկայակոչելով իշխանություններին, գրում է, որ տղամարդը կարող էր լինել թմրանյութի ազդեցության տակ։ Radio RPP-ն պնդում է, որ մահացած ռուս կինը նույնպես թմրանյութ է օգտագործել։
Կնոջ սպանությունն ու անդամահատումը տեղի է ունեցել Պերուի հյուսիսում գտնվող Լորետո դեպարտամենտի Dos Mundos համալիր զարգացման կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում մզկիթի վրա հարձակման հետևանքով տուժածներ կան
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Այս մասին գրում է RTVI-ը։ Թուրքական Es...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ կործանվել է Fouga Magister կոլեկցիոն ինքնաթիռը
Ֆրանսիայի Լե Լավանդու կոմուննայում ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել Fouga Magister կոլեկցիոն ինքնաթիռը։ Այս մասին գրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իզմիրում անտառային հրդեհները տարածվել են բարձրահարկ շենքերի վրա
Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհները տարածվել են բարձրահարկ շենքերի վրա։ Milliyet թերթի փոխանցմամբ` արդեն այրվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում Հրդեհ է բռնկվել ատրակցիոնում. կա 65 տուժած
Գերմանիայի Սաքսոնիա նահանգում «Հայֆիլդ» երաժշտական փառատոնի ժամանակ այրվել է «սատանայի անիվը»։ Արտակարգ իրավիճակի հետե...