ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Օլիմպիական խաղերի փակման արարաողությունը տեղի է ունեցել Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում։


Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։


Օլիմպիական խաղերի փակման արարողությության ավարտին օլիմպիական դրոշը փոխանցվեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ 


Խ փակման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Թոմ Քրուսը, որը ցատկեց «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, վերցրեց Լոս Անջելեսի քաղաքապետից դրոշը և դուրս բերեց մարզադաշտից՝ խորհրդանշական կերպով այն բերելով Լոս Անջելես: Բացի այդ, հանդիսատեսին ցուցադրվեց նաև տեսահոլովակ, որտեղ նկարահանվել են Red Hot Chili Peppers ռոք խումբը, երգչուհի Բիլլի Այլիշը և ռեփեր Սնուփ Դոգը:


2028 թվականին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։