Սպորտ
Վազգեն Թևանյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ում պարտվեց քառորդ եզրափակիչում:
Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում ընթացող 65 կգ ազատ ոճային ըմբիշների պայքարում Վազգեն Թևանյանը երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց: Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցեց մոնղոլ Տուլգա Տումուրի հետ ու զիջեց 7:5 հաշվով:
Հայ ըմբիշը իրավունք կստանա շարունակելու պայքարը, եթե մոնղոլ մարզիկը դուրս գա եզրափակիչ:
Հիշեցնենք՝ մեկնարկային գոտեմարտում Վազգեն Թևանյանը գերազանցել էր վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզբեկստանի ներկայացուցիչը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, մխիթարում է նրան պարտությունից հետո
Բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով ձախողել էր սեռային թեստը, դարձել է Օլիմպիական ոսկե մեդալակիր
Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0