Փարիզ 2024. Գարիկ Կարապետյանը չորրորդն է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը սկսել է պայքարը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երկրորդն էր, սակայն հրում վարժությունում: Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 398 կգ արդյունք և բավարարվել չորրորդ տեղոով:


102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում է պահել 180 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ 186 կգ-ն ձախողել է, բայց երրորդ մոտեցմամբ կարողացել է բարձրացնել 186 կգ կշռող ծանրաձողը:


Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը:


Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Լյու Հյուանհաուն: