Եվգենի Պոդդուբնիի նկարահանող խումբը չի տուժել
Վիրավորում ստացած Եվգենի Պոդդուբնիի նկարահանող խումբը չի տուժել։ Այս մասին հայտնել է ձայնային օպերատոր Ստանիսլավ Էլովսկին։
«Ամեն ինչ կարգին է»,- ասել է նա РИА Новости-ի հետ զրույցում։
Նախօրեին Կուրսկի շրջանում ուկրաինական FPV դրոնով խոցվել էր մեքենան, որում գտնվում էր ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին։ Այժմ նրան պատրաստվում են Մոսկվայի կլինիկա տեղափոխել։ Կուրսկի հիվանդանոցում, որտեղ նա հոսպիտալացվել էր հարձակումից հետո, կատարել են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները և նշանակել բուժման կուրս։
Քննչական կոմիտեն կպարզի լրագրողի նկատմամբ մահափորձի մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Քննչական կոմիտեի նախագահի անունից ռազմական թղթակիցը կպարգևատրվի գերատեսչական մեդալով։
Եվգենի Պոդդուբնիի վնասվածքի կապակցությամբ մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ շրջանցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանումը
ՌԴ Կուրսկի շրջան ներխուժած ուկրաինացի զինվորականներն անցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանման հենակետերի մոտով, որը պետք...
Պենտագոնը` Կուրսկի մարզում ամերիկյան զենքով ուկրաինական հարձակման մասին
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցում ուկրաինական զորքերի՝ ամերիկյան...
Կուրսկի մարզում արդեն 3-րդ օրն է` շարունակվում են մարտերը
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական բանակի գրոհը շարունակվում է արդեն երեք օր։ Ռուս պաշտոնյաներից դեռ շատ քիչ տեղեկություններ...
Երեք օրվա ընթացքում ՌԴ Կուրսկի մարզում տուժել է 66 մարդ
ՌԴ Առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Կուրսկի մարզում տուժել է 66 մարդ, որոնցից 38-...